Հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Մնացականյան-Բայրամով հանդիպումը

Լուրեր

28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
28.08.2026 | 19:02
Սիրիայի նախագահը քրդական ուժերի նախկին հրամանատարին նշանակել է իր խորհրդական
28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ ինտենսիվ բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անհապաղ մարդասիրական հրադադարի ռեժիմի կիրառումը, հրադադարի ռեժիմի վերահսկման համար հնարավոր դիտորդական առաքելության պարամետրերն ու հակամարտության համապարփակ լուծման համար հիմնական բովանդակային տարրերի քննարկում սկսելուն վերաբերող հարցեր՝ համաձայն հոկտեմբերի 10-ի ձեռք բերված համատեղ հայտարարության:

«Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնևում` քննարկելու, համաձայնության գալու ու կյանքի կոչելու հրադադարը՝ ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքների համապատասխան»,- ասվում է հայտարարությունում: