Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում. ՀՀ վարչապետի խոսնակ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանելով Fox News հեռուստաալիքին Ալիևի տված հարցազրույցը, նշել է, որ Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- Արմենպրեսի հարցին ի պատասխան նշել է Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,- ընդգծել է Մանե Գևորգյանը: