Կորոնավիրուսի նոր ալիքի ընթացքում գրանցվել է ռեկորդային ցուցանիշ

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մեկ օրում գրանցել է ռեկորդային բարձր ցուցանիշ: Ուրբաթ օրվա տվյալներով, այստեղ մեկ օրում հայտնաբերվել է վարակի նոր 83.010 դեպք. գրում է VOA-ն:

Երկրի գլխավոր վիրաբույժ Ջերոմի Ադամսն ասել է, թե աճում է հիվանդանոց ընդունվող հիվանդների թիվը, սակայն, ասել է նա, անկում է ապրել մահացությունների թիվը: Դրա պատճառը, բժշկական անձնակազմերի փորձառությունն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե երկրագնդի հյուսիսային կիսագնդի երկրները գտնվում են «վճռական հանգույցում»:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով. «Հաջորդ մի քանի շաբաթները շատ ծանր են լինելու, եւ մի քանի երկրներ հայտնվել են վտանգավոր գոտում»:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվն անցնում է 8 եւ կես միլիոնը:

Վերջին վեց օրերի ընթացքում մահացողների թիվը շարունակում է գրանցել կայուն աճ, սակայն արդեն չի հասնում ապրիլ ամսվա ամենաբարձր ցուցանիշին, երբ այս հիվանդությանն ամեն օր զոհ էր գնում ավելի քան երկու հազար մարդ:

Այլ հաղորդագրությունների համձայն, AstraZeneca եւ Johnson & Johnson դեղագործական ընկերությունները վերսկսել են ամերիկյան պատվաստանյութերի փորձարկումները: