ՀՀ քննչական կոմիտեում շուրջ 9 ամիս քննված քրեական գործը ՀՔԾ վարույթ է հանձնվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում շուրջ 9 ամիս քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Սյունիքի մարզի բնակիչ Գ.Ղազարյանը 23.02.2017թ.-ին բուժօգնության է դիմել «Սիսիանի բժշկական կենտրոն», որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը 07.03.2017թ.-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Կատարված նախաքննության ընթացքում Գ.Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով 20.03.2017թ.-ին ձերբակալվել, ապա` քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Ն.Զաքարյանը, ով ցուցմունք է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քարով հարվածել է Գ. Ղազարյանի գլխին:

Սակայն հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Ղազարյանին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե Ն. Զաքարյանը, այլ «Սիսիանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Մարգարյանը, ուստի 23.11.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նույն օրը Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 29.11.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: