Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը:

Նախարար Ցոլակյանը կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:

Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը: