ՀՀ տնտեսության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2017թ.-ի հունվար-նոյեմբերի դրությամբ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակվեցին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2017թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական տվյալները: Իհարկե, դեռևս չեն հրապարակվել 2017թ.-ի ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն միտումները մի շարք ցուցանիշների մասով հուսադրող չեն:

Պետք է նշել, որ 2017թ.-ի հունվար-նոյեմբերի դրությամբ հաջողվել է ապահովել 7.3%-ի հասնող տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը բավականին բարձր է, սակայն ցավալին այն է, որ հասարակության գրեթե 90%-ն այդ աճն իր բարեկեցության վրա չի զգում: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.3%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է -3.9%-ով, այսինքն` ամբողջ տարվա ընթացքում իրականացված գյուղատնտնտեսության էժան վարկավորման, սուբսիդավորման, գյուղացու համար կյանքն ավելի լավ դարձնելու քայլերն իրենց արդյունքը չեն տվել, իսկ դեկտեմբերի դրությամբ դժվար թե էական աճ ապահովենք այս բնագավառում, հետևաբար՝ 2017թ.-ը գյուղատնտեսության համար կլինի անկման տարի: Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը, որպես այդպիսին, ՀՆԱ-ի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունենալով, իր վրա է կրում տնտեսական աճի լոկոմոտիվի դերը, իսկ դա նշանակում է, որ օրինակ` հանքարդյունաբերության հաշվին այս տարի հաջողվում է ապահովել բարձր ցուցանիշներ, իսկ գյուղատնտեսության հաշվին` ոչ:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ զբաղվածությունը հանքարդյունաբերության ոլորտում մոտ 30 անգամ ավելի քիչ է, քան գյուղատնտեսության բնագավառում: Իսկ հիմա մեկ հարց, եթե գրեթե 380-400 հազար զբաղված ունեցող գյուղատնտեսությունն անկում է ապրում, ապա ինչպես է տնտեսական աճն ազդում այդ մարդկանց վրա:
Շինարարության ծավալը գրեթե վերականգնվել է 100.3% և մոտ է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն այս ոլորտին այդպես էլ հնարավոր չեղավ լուրջ ակտիվություն հաղորդել ողջ 2017թ.-ի ընթացքում:

Հետաքրքիր է, որ օրինակ` ներքին առևտրաշրջանառությունը 11 ամիսների ընթացքում աճել է 14.4%, սա նշանակում է, որ ՀՀ բնակչության գնողունակությունն աճել է, սակայն սպառողական գների ինդեքսը կամ գնաճը կազմել է 100.8%, այսինքն` անգամ 1%-ի չի հասնում գնաճը, և խիստ անտրամաբանական է, որ մարդիկ սկսել են շատ ավելի շատ գնել, սակայն վաճառողները գները չեն բարձրացրել: Այստեղ կամ սխալ են հրապարակված գնաճի տվյալները, կամ ներքին առևտրաշրջանառությունն աճել է, պարզապես, ստվերից հանված շրջանառության հաշվին, սակայն դա ևս պետք է ուղեկցվեր գնաճով, որն ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների չի երևում:

Միջին ամսական անվանական աշխատավարձեը պետական ոլորտում 11 ամիսների ընթացքում մնացել են նախորդ տարվա նույն մակարդակի վրա և այն փաստը, որ նշվում է, թե գնաճը չի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա, ըստ էության հերքվում է ՀՀ ԱՎԾ տվյալներով, որոնցից երևում է, որ այն, թեկուզ քիչ, բայց ազդել է պետական ոլորտում աշխատողների վրա: Իսկ մասնավոր ոլորտի զբաղվածների վրա այնքան էլ չի ազդել, քանի որ աշխատավարձերն աճելով (3.6%) գերազանցել են 11 ամսվա գնաճը:
Սակայն բոլորս էլ հասնակում ենք, որ աշխատավարձերն անհավասարաչափ են բաշխված առանձին ոլորտների, ինչպես նաև ղեկավար ու սովորական աշխատողների միջև, որի պարագայում նշված աշխատավարձերի աճը շատերի համար ևս նկատելի չէ:

ՀՀ տնտեսության այս տարվա լոկոմոտիվը կարելի է համարել արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը, որը 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանման բնագավառում կազմել է 23.5% և գերազանցել 2 միլիարդ 13 մլն դոլարի մակարդակը, իսկ ներմուծման բնագավառում` 28.0% կամ 3 միլիարդ 770 մլն դոլարը: Հատկապես նկատելի է արտահանման բնագավառի աճի ռեկորդը, սակայն տնտեսական ցուցանիշներն ավելի լավ պատկերացողների համար հասկանալի է, որ արտահանման այս աճի ներքո թաքնված է ընդամենը 4 ապրանքախմբերի գերկենտրոնացված շուկաների արտահանման և հիմնականում հանքարդյունաբերության հաշվին ապահոված աճը, որը 10 ամսում կազմել է 154 մլն դոլար:

2017թ. հունվար-նոյեմբերի արդյունքները բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ.