Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները
Քաղաքականություն
22.10.2020 | 15:33Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: Այս մասին տղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։