ԼՂ հակամարտության գոտում և դիվանագիտական ասպարեզում իրավիճակը բարդ է․ Մայք Պոմպեո

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իրավիճակը բարդ է նաև դիվանագիտական ասպարեզում, հավելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:

Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում: Հրադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց: Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունալի մարտերը շարունակվում են:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Հրադադարի չպահպանման հիմնարար պատճառը, ըստ վերլուծաբանի, ադրբեջանական կողմի ցանկությունն է իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ: Մեկ այլ ավելի փոքր գործոններից է, ըստ նրա, տեղերում կողմերի ռազմական հրամանատարության գործողությունները:

«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որևէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին՝ ավելի ամուր դիրքեր»,- ասում է Հուդզոն հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով էլ հրադադարի հաստատման միջնորդական առաքելությունը բավականին դժվարին է: Կողմերի հանրային կարծիքները փոխզիջման վերաբերյալ մեծ մասամբ բացասական են, որը խափանում է զինադադարի հաստատումը: Նա պնդում է՝ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Կարծում եմ բոլոր կողմերի համար միակ ճիշտ պատասխանն է վերադարձը բանակցային սեղանին և աշխատանքը փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության»,- ասում է Քավանոն:

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Մոսկվա, ուր առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էր ԼՂ համակարտության շուրջ իրավիճակն ու կրակի դադարեցման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Մնացականյանը, որպես առաջնահերթ նպատակ, ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում կայացող հանդիպումներից առաջ մարդասիրական հրադադարի ռեժիմի մասին համաձայնությունները, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, ձեռք են բերվել նախ Ռուսաստանի, իսկ այնուհետև Ֆրանսիայի միջնորդություններով: