ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ

Լուրեր

17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին ստացել են ընտրողների տվյալները։ Նա նշել է, որ այդպիսով Մոսկվան և Թեհրանը կարող են ամերիկացի ընտրողներին կեղծ տեղեկություններ ուղարկել՝ «շփոթություն ու քաոս առաջացնելով և խարխլելով վստահությունն ամերիկյան ժողովրդավարության հանդեպ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Ռեթքլիֆի՝ Իրանն արդեն օգտվել է ապօրինաբար ստացած այս տեղեկություններից ու մի քանի ամերիկացիների էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ երկրում անկարգություններ հրահրելու ու նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու համար։

Երկրի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Իրանը նաև կեղծ տեսանյութեր է տարածում փոստային քվեարկության վերաբերյալ։

Հավելենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե դեմոկրատների առաջարկով փոստով լայնածավալ քվեարկության դեպքում ընտրությունները կարող են կեղծվել, իսկ բուն քվեարկությունը արտերկրից միջամտության համար խոցելի կդառնա։

Ավելի ուշ Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, թե շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին և նախապատվություններ չունի դրանց արդյունքների հետ կապված, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլում ցավում են ամերիկյան ընտրություններին միջամտության վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչող անհիմն մեղադրանքների կապակցությամբ։ Նա հավելել է, թե մեղադրանքներ են «թափվում ամեն օր, բոլորն էլ բացարձակ անհիմն են»։

Տաթև Ֆռանգյան