Լևոն Երանոսյանը զանգահարել է ընտանիքին ու հայտնել, որ Արցախում է․ պաշտպան

Լուրեր

16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Մամուլում հոկտեմբերի ութի երեկոյան տեղեկություն տարածվեց, թե վարչապետի նշած «դավաճանների» գործով ձերբակալվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Factor.am֊ի հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասել էր Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու հիմքերի մասին տեղեկություն չունեն:

Այսօր կրկին կապ հաստատեցինք Երանոսյանի պաշտպանի հետ` պարզելու, թե, ի վերջո, հայտնի դարձա՞վ Երանոսյանի գտնվելու վայրն ու կարգավիճակը․ «Հենց այդ նույն օրը (նկատի ունի հոկտեմբերի 9-ին), պարոն Երանոսյանը զանգահարել է իր ընտանիքի անդամներին և հայտնել, որ Արցախում է գտնվում, իր մարտական ընկերների հետ»,-նշեց պաշտպանը։

Մեր հարցին, թե, այսինքն, լուրերը, որ Երանոսյանը ԱԱԾ-ի կամ Ռազմական ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, կե՞ղծ էին, Սաֆարյանը արձագանքեց․ «Ես այս պահին չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել, որովհետև անձամբ չեմ խոսել, գիտեմ միայն այն, ինչը ինքը հայտնել է իր ընտանիքին», -եզրափակեց նա։

Լիլիթ Շաբոյան