ԼՂ բանակցությունները երկարատև են լինելու, բազմաթիվ չլուծված հարցեր կան․ Ջեյմս Ուորլիք

Լուրեր

05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցությունները երկարատև են լինելու, քանի որ բազմաթիվ չլուծված հարցեր կան։

Լրատվականի հարցին՝ Մինսկի խումբն ինչ-որ լծակներ ունի՞՝ հակամարտության կողմերին բանակցություննների սեղանի շուրջ նստելուն հարկադրելու համար, դիվանագետն ասել է, որ դա ԵԱՀԿ ՄԽ-ի խնդիրը չէ։

«Դա Մինսկի խմբի խնդիրներից չէ։ Հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է գիտակցեն, որ այն կարող է լուծվել միայն բանակցություններով։ Եվ միայն դրանից հետո համանախագահող երկրները կարող են իրենց դերը խաղալ, այսինքն՝ նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնել։ Ես խոսում եմ ոչ թե Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարրապետի միջև պարզ զրույցի, այլ լիարժեք բանակցությունների մասին։ Դա երկարատև պրոցես է լինելու, քանի որ բազմաթիվ չլուծված հարցեր կան, բայց դրանք պետք է սկսվեն։ Իսկ դրա համար երկու կողմերն էլ պետք է ցույց տան բանակցելու պատրաստակամությունն ու դրանց հանդեպ լուրջ վերաբերմունքը»,- հավելել է Ջեյմս Ուորլիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակելու է վաղը։