Ժամանակը սպառվում է․ Վրաստանում մարդկանց պատանդառած հանցագործը պահանջում է ուղղաթիռ ու կես միլիոն դոլար

Լուրեր

20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
Բոլորը

Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում մարդկանց պատանդառած հանցագործի պահանջները կատարելու ժամանակը լրանում է, պատմել է պատանդներից Իրակլի Կվարացխելիան, որը, հանցագործի թույլտվությամբ, կապվել է Վրաստանի Առաջին ալիքի հետ։ Նրա խոսքով՝ ինքը կարող է ասել միայն այն, ինչը թույլատրել է պատանդառուն, գրում է Sputnik Geogia-ն։

Հեռուստաընկերություն զանգահարած անձն ասել է, որ երկու ժամ առաջ բանկը գրաված անձը հրապարակել է իր պահանջները, սակայն պատասխան չի ստացել։ Այժմ ահաբեկիչը ձեռքին նռնակ է պահել ու սպառնում է այն պայթեցնել, եթե մինչև ժամը 18։00-ն իր պահանջները չկատարվեն։

Նա պահանջել է կես միլիոն դոլար, ավտոմեքենա ու ուղղաթիռ, ինչպես նաև ոչ մի փորձ՝ ուժով պատանդներին ազատ արձակելու։

«Մթավարի» հեռուստաալիքն էլ հայտնում է, որ ահաբեկչի հայտարարած վերջնաժամկետը լրանում է 18։30-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, զինված տղամարդը Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում 18 մարդու է պատանդ վերցրել։

Տաթև Ֆռանգյան