Վարչապետը հստակ նշեց՝ Ադրբեջանի պատկերացրած լուծումը Արցախի կապիտուլյացիան է, մենք պետք է հաղթենք․ Սոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

-Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցը այս փուլում և այս փուլից սկսած երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, և ավարտված են հույսերը, թե դիվանագիտական լուծում կունենա «Մենք ասել ենք, որ հարցը փոխզիջումային լուծում ունի, բայց մեզ համար այն ինչ ընդունելի է, չի ընդունում Ադրբեջանը»։ Պարո՛ն Ավետիսյան, եթե ավելի պարզ խոսենք, սա ի՞նչ է նշանակում։

-Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի անկախությանը որևէ կերպ չի համակերպվելու։ Դե ֆակտո անկախությունը կա, չի համակերպվելու դե յուր անկախության հետ։ Հիմա որո՞նք են մեր գործողությունները։ Սեպտեմբերի 27-ից մեր հայրենիքի նկատմամբ՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծվել է թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ՝ տեռորիստների պատերազմ։ Խնդիրը, որ դրված է եղել՝ բլից-կրիգային տրամաբանության մեջ Ղարաբաղի հարցը ուժով, արագ լուծելու։ Այսինքն՝ տեղի 150 000-անոց հայ բնակչությանը կա՛մ սպանել, կա՛մ տարհանել, կամ այդ երկուսի համադրությունն են պատկերացնում։ Այդ նպատակը ձախողվել է, փա՛ռք մեր Պաշտպանության բանակին, մեր կամավորներին, մեր կռվող տղաներին, Զինված ուժերին։ Եվ հիմա տեղի է ունենում լայնամասշտաբ պատերազմ, որին ամեն հայ, այս կամ այն կերպ, պետք է մասնակցի և դրա միջոցով հնարավոր է լինելու հաղթել այդ պատերազմում, իսկ որպես կանոն հաղթանակից հետո դիվանագիտական հաղթանակները շատ ավելի հեշտ են տրվում։ Այդպես եղել  է մեր առաջին պատերազմի ժամանակ, այդպես է լինելու  մեր երկրորդ՝ հաղթանական պատերազմի ժամանակ։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր առանձին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Բայրամովի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանավորվածության իրականացման ու դրա հարատև կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։ Վարչապետ Փաշինյանի այս ելույթից հետո ինչպիսի՞ կարևորություն են ստանում արտգործնախարարների նմանատիպ շփումները։

-Արտգործնախարարների հանդիպումները պատերազմի ժամանակ, դրանից հետո և առաջ եղել են, լինում են և կլինեն։ Իհարկե, հարցին դիվանագիտական լուծում գտնելը լավագույն տարբերակն է, բայց վարչապետն էլ հստակ նշեց, որ էն ինչ-որ Ադրբեջանը պատկերացնում է որպես դիվանագիտական լուծում Արցախի հարցի, ըստ էության, կապիտուլյացիա է և սա շատ հստակ է։ Իհարկե, ողջունելի են Ռուսաստանի ջանքերը՝ կողմերին հսրադադարի ռեժիմին հետ բերելու, բայց ուզում եմ վերանշել սրանից մի քանի օր առաջ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը Թուրքիայի դրդմամբ և Ադրբեջանի ընչաքաղցությամբ տեղի չի ունենում ։ Մենք, իհարկե, պետք է հույսով նայենք դիվանագիտությանը, բայց ավելի մեծ հավատքով նայենք մեր զինվորական ուժին։ Սա է այս ամեն ինչի ողջ տրամաբանությունը։

Մանրամասնրը՝ տեսանյութում:

Ռոբերտ Աանանյան