Օշական գյուղում ոստիկանները մահակներով ծեծել են քաղաքացուն. նա գանգուղեղային վնասվածք է ստացել. ՀՔԾ

Լուրեր

10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Բոլորը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:  Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել և դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ծառայողներ, առանց պատճառը հայտնելու հայհոյել են իրեն, մահակներով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ քրեական գործ հարուցելը նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: