Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար․ Նիկոլ Փաշինյանը՝ «Իրան» պարբերականին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Իրանի կառուցողական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող բախումների վերաբերյալ և Իսլամական Հանրապետությունը համարում տարածաշրջանում կարևոր ու հիմնարար դերակատարում ունեցող երկիր, որը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է «Իրան» պարբերականին տված հարցազրուցում, որը ներկայացրել է IRNA գործակալությունը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարբեր երկրներ տարբեր միջոցներով փորձում են միջամտել տարածաշրջանի իրավիճակին, սակայն Հայաստանը փորձում է զերծ պահել իր բարեկամ Իրանին ամեն տեսակի վնասից։

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էին հայտնել խնդրին միջամտելու արտաքին փորձերի առնչությամբ։

Իրանական թերթի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել Իրանի տարածքի ականանետային հարվածների կապակցությամբ ու նշել, որ Հայաստանը ջանք չի խնայում՝ Իրանի տարածքը հարվածների հետևանքներից հեռու պահելու համար։ Նա նաև ողջունել է Իրանի կառուցողական քայլերը, որոնք կարող են օգնել՝ վերականգնել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Անդրադառնալով օտարերկյա միջամտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչ վարձկանները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պիտի այդ խնդրով ավելի լուրջ զբաղվեն։

Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական անօդաչուներ, ինչը ցույց է տալիս, որ արտաքին ուժերը տարբեր մեթոդներով միջամտում են  տարածաշրջանային իրավիճակին։

Հարցին՝ ինչո՞ւ մոսկովյան հանդիպումից հետո հրադադար չի պահպանվում և ի՞նչ խոչընդոտներ կան դրա համար՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Թուրքիան ակնհայտորեն խոչընդոտում է հրադադարին, որովհետև ունի իր նպատակները։

Նա ընդգծել է՝ խնդիրն այն է, որ Թուրքիան ուզում է իր կայսրությունը վերակենդանացնել՝ ապահովելով իր ներկայությունն արևելքում, հյուսիսում, հարավում և  ԼՂ-ի հարավ-արևելքում, ինչն ուղղակիորեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին է անդրադառնում։

Հայաստանի վարչապետը նշել է, որ տարածաշրջանային երկրներն այս փաստը պիտի հաշվի առնեն ու համապատասխան դիրքորոշում որդեգրեն։

Էմմա Չոբանյան