Կանխազգալով վտանգը՝ Իլհամ Ալիևն արդեն մի քանի օր է բնակվում է Անթալիայում․ Волна Каспия

Լուրեր

05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ողջ երկրի տարածքով հակապատերազմական տրամադրությունների սրման պատճառով։ Այդ անհանգստությունների պատճառ են հանդիսացել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները, չնայած տարածաշրջանն արագ  «ազատագրելու» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջափակման մեջ է գտնվում Զանգելանում, իսկ մյուս մասը սրընթաց նահանջում է դեպի արևելք»,- գրում է թերթը՝ նշելով, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անում էին բնակչությանն այս տեղկություններից հեռու պահելու համար՝ արգելափակելով սոցկայքերն ու խոչընդոտելով լրագրողների աշխատանքը։

«Ռազմաճակատից միայն այնպիսի տեղեկություններ էին ստացվում, որոնք ձեռնտու էին Ալիևին, սակայն սա երկար չի տևել․ Ղարաբաղից վիրավոր զինվորներ են երբեմն վերադարձել, հաճախ դասալիքները, որոնք մանրամասն պատմում էին և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության ու զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին»,- գրում է թերթը՝ պարզաբանելով, որ արդյունքում ողջ երկրի տարածքում հասունանում է լայնածավալ վրդովմունք, որոնք գլուխ են բարձրանում նախ Ադրբեջանի տեղաբնիկ փոքրամասնությունների բնակման տարածաշրջաններում, սակայն անկասկած կհասնեն նաև Բաքու։ Թերթը նշում է, որ Ալիևի քաղաքական ու պատերազմական ռազմավարությունից դժգոհություններ են հասունանում նաև Ադրբեջանի քաղաքական էիտայի շրջանում։

«Կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար՝ վերջինս որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղ ունի բազմաթիվ անշարժ գույք և որտեղից էլ բարոյական ուղերձներ է գրում՝  ադրբեջանցի զինվորներին և ադրբեջանցի ժողովրդին քաջալերելու համար», գրում է թերթը՝ նշելով, որ  յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ ոչ մի նախագահ իր թիկունքում հիմա չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։

Տաթև Ֆռանգյան