Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում քաղաքական-դիվանագիտական լուծման հասնելու համար բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված ՌԴ ձեռնարկած քայլերի մասին»,- նշված է հաղորագրության մեջ։

Կարևորվել է նաև հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարումը։

«Ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով», – նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ղեկավարները պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հաստատել են իրենց հետաքրքրությունը ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում: Պուտինը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության ՝ ֆրանսերենի ուսուցչուհու բարբարոսական սպանության կապակցությամբ:

«Այս համատեքստում հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում», – ասված է հայտարարության մեջ: