«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել». Վահրամ Պողոսյան. 168.am

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրով ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պաշտոնական նամակ ուղարկել, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

168.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ արձագանքելով  շրջանառվող և կուլիսային խոսակցություններին, թե Արցախի նախագահը  նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլեր ձեռնարկել դադարեցնել պատերազմը և անհապաղ նստել բանակցությունների։

Ըստ մամուլի՝ երեկ այս մասին Փաշինյանը տեղեկացրել էր ԱԱԽ նիստում: Երեկ մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե թուղթ է ներկայացվել Փաշինյանի կողմից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, սակայն, Փաշինյանը Արցախի նախագահի կողմից իրեն և համանախագահներին ուղղված ինչ–որ նամակի մասին խոսել է երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի  արտահերթ նիստում։

«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել: Դա ինֆորմացիոն հերթական դիվերսիան է, որ իբր մենք պատրաստ ենք նախկին փաստաթղթերի, սկզբունքների վրա զիջումների գնալ: Այսօր ի՞նչ զիջումների մասին է խոսքը պատերազմական վիճակում, երբ Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ Ղարաբաղն իմն է»: Դա աբսուրդ է, այսօր թե՛ Հայաստանի,  թե՛ Արցախի իշխանությունները կենտրոնացած են մի ուղղության վրա՝ ռազմաճակատում հաջողություն ունենալ»,- նշել է նա: