Շուշիի ռմբակոծությունից առաջ արված լուսանկարը վաճառվում է․ գումարը փոխանցվելու է բանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
Բոլորը

Մինչ առաջնագծում թեժ մարտերը շարունակվում են անգամ մարդասիրական հրադադարի պայմաններում, թիկունքում՝ ով ինչպես և ինչով կարողանում է փորձում է օգտակար լինել։

Լուսանկարիչ Վահե Մելքոնյանը պատերազմի առաջին օրերից Արցախում է եղել, որ վաղն ու տարիներ հետո լուսանկարները լինեն այսօրվա վայրագությունների վկան, որ նաև ցույց տա՝ ավերակների կողքին էլ մեծացող մանկություն կա և կան բերք տվող այգիներ։

Վերջին կանգառն էր Շուշին, ռմբակոծությունից 6 օր առաջ էր։ Քաղաքի կենտրոնում գտնվող Ճերմակ Մայր տաճարը  ավելի էր ճերմակել:

Այսօր արդեն ավիրված եկեղեցին անգամ իր ավիրվելու արդյունքում կարող է օգնել։  Վահեն ասում է՝ տվյալ դեպքում ինքը միջնորդն է այդ օգնության։ Ռմբակոծվելուց օրեր առաջ արված եկեղեցու այս լուսանկարը տպելու և վաճառելու միտքը Հայաստանում է ծնվել՝ եկեղեցու ռմբակոծությունից օրեր անց։ 100 լուսանկար, յուրաքանչյուրը՝ 15․000 դրամ։ Գումարն ամբողջությամբ Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվելու։ Ավելին՝ ինքներդ կարող եք փոխանցումն անել, նամակը ցույց տալ և նկարը ստանալ։

3 օր է, ինչ նախաձեռնությունը մեկնարկել է, իր և իր ստուդիայի ֆեյսբուքյան էջում է հայտարարությունը դրել, արդեն 20-ից ավելի լուսանկար վաճառվել է։ Նկարը ձեռք բերելու 6 նամակ էլ այսօր է ստացել։ Ասում է՝ հենց 100-ը վաճառվի՝ ևս 100 -ը կտպի՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին  անգամ լուսանկարի տեսքով է բանակի թիկունքին՝ լուսավոր և ճերմակ:

Իրինա Մկրտչյան