ՀՀ-ում ԵՄ դեսպանը մեզ ասաց, Եվրոպան մեր կողմից է․ ցուցարար

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Երեկ ԱՄՆ դեսպանատանը ընդունելությունը մեզ չգոհացրեց, այսօր ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշակի բախումներ եղան տերմինալոգիայի ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից հետո նշեց Երևանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ով նոր էր դուրս եկել հանդիպումից:

«Խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: 2016-ին մեր գեևրիների, մեր զոհերի նկատմամբ անագրանքը, խոշտանգումը մնացել էր անպատասխան: Դրա արդյունքում Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չէր կիրառվել:

Մենք ցույց տվեցինք այդ նկարները, թե ինչպես են վարվում մեր զոհերի, գերիների հետ: Իրենք ասացին, որ տեսել են բոլոր տեսանյութերը, ամեն ինչին մանրամասն ծանոթ են, բոլորը ներկայացվել է Բրյուսել: Դեսպանը հույս հայտնեց, որ կհնչի գնահատական:

Երբ պնդեցինք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ գնահատական չեք հնչեցրել, մինչդեռ այն ժամանակ էլ բարբարոսությունները քիչ չեն եղել, նա մտահոգություն հայտեց, ասելով, որ համակրանքը մեր ազգի կողմն է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ  պատերազմը Թուրքիայի ձեռամբ է սկսել Ադրբեջանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչու եք ձեր առաջին ելույթում հայկական կողմին որակել որպես ագրեսոր և միայն Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից հետո մեղմել եք ձեր հաջորդ հայտարարության տեքստը, այստեղ դեսպանը մի քիչ կարկամեց, բայց ասաց, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում, 28 երկրներ են մասնակցում որոշումների ընդունմանը: Ասաց, որ իրենցից կախված է միայն այս պահին Բրյուսել ներկայացնել եղած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»,-ասաց ակցիայի մասնակիցը

Ակցիայի մասնակիցն ասաց, որ իրենց թույլ չեն տվել հեռախոսով ցուցադրել ահասարսուռ կադրերն ու տեսանյութերը, թե ինչպես են կապում հայ գերու բերանը, ինչպես են դանակով կաշին հանում, հետո միսը. դեսպանն ասել է՝ հավատացեք, ես ավելի վատ տեսանյութեր եմ տեսել:

«Այնուամենայնիվ, դեսպանի դիրքորոշումը չափից ավելի հայանպաստ էր, սա տեսանելի էր: Երբ տիկին Բախշյանը չկարողացավ զսպել արցունքները և հուզվել էր, փոխադարձ հուզվել էր նաև դեսպանը»-ասաց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում: