Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում․ Ալիև

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական կողմի հետ բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

«Մենք մշտապես պատրաստ ենք հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ դնենք հակամարտությանն ու գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, անձամբ մեկնել Մոսկվա, որպեսզի ՌԴ միջնորդությամբ հանդիպի Հայաստանի ղեկավարի հետ։

Ադրբեջանի ղեկավարը, միաժամանակ, հայտարարել է, թե Բաքվում «պատրաստ են ցանկացած տիպի շփման»։

«Այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, այդ պատճառով էլ այս հարցն ինձ չպետք է ուղղված լինի։ Բազմաթիվ անգամներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ և նրա նախորդը՝ Դմիտրի Մեդվեդևը, եռակողմ բանացկություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև»,- հիշեցրել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես կարևոր դերակատարություն է ունեցել այս հարցում։

«Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը տարիներ շարունակ մեր տարածաշրջանում ակտիվ գործել է ու կա փոխհամագործակցության բարձր մակարդակ։ Այս պատճառով էլ մենք պատրաստ ենք ցանկացած շփման»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։