191 տղա, 190 աղջիկ. դեկտեմբերի 8-14-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 381 երեխա
Հասարակություն
19.12.2017 | 15:50Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-14-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 381 երեխա՝ 191 տղա, 190 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35821 քաղաքացի: