ԵՄ-ն դատապարտել է հրադադարի մասին հայտարարությունից հետո ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողությունները

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

Եվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի 00:00-ից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«Եվրամիությունը ողջունում է մարդասիրական հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ ԵՄ-ն դատապարտում է փաստը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին։ Սա հանգեցնում է քաղաքացիական բնակչության տառապանքների ավելացմանը: Այն խորացնում է երկու պետությունների և այդ երկրներ հասարակությունների միջև առկա հակասությունները՝ է՛լ ավելի բարդացնելով վերքերի ապաքինումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն իսկ տառապանքներ է կրել։ Ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի, ինչն անընդունելի է: ԵՄ-ն խստորեն դատապարտում է բոլոր նման հարձակումները՝ անկախ դրանց ծագումից»,- հայտարարել է Բորելը՝ նշելով, որ ԵՄ-ն կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը:

Նա նաև տեղեկացրել է, որ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ «համոզելու, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից»։

Տաթև Ֆռանգյան