Հոգեկան հիվանդությամբ տառապողները Առողջապահության նախարարության հսկողությունից դուրս են մնացել

Լուրեր

15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստինֆոյի» տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ 48-ամյա Կամո Սահակյանի նկատմամբ դատարանն արդեն երկրորդ անգամ է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառում:

Բանն այն է, որ Կամո Սահակյանի նկատմամբ դեռևս 02.09.2014 թ. դատական ակտով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել այն բանի համար, որ նա անմեղսունակ վիճակում կատարել է հանցագործություն. եղբոր՝ 1,5 տարեկան թոռանը գրկում պահելով՝ սպառնացել է երեխային ձորից ցած նետել:

Սահակյանին չի հաջողվել իր սպառնալիքներն իրականացնել՝ հարազատների և իրավապահների միջամտության արդյունքում միայն:

Սակայն, ինչպես պարզ է դառնում այդ դատական ակտից, Սահակյանը տառապել և տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ:

Ուստիև՝ նման պայմաններում նա իր գործողությունների վտանգավորությունը չի գիտակցում:

17.07.2014թ. ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության համաձայն՝ նա անմեղսունակ է ճանաչվել, միևնույն ժամանակ նվշել է նաև, որ Սահակյանն իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, կարիք ունի հսկողության և արտահիվանդանոցային հարկադիր բուժման:

Սակայն, ինչպես հետագայում է պարզվում, որոշ ժամանակ գտնվելով հիվանդանոցում, դեղորայքային բուժում ստանալուց հետո, Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել:

Այս դեպքից տարիներ անց՝ 2017թ. մայիսի 7-ին, հայտնի դարձավ, որ Ծովասար գյուղում սպանություն է կատարվել:

Թեև տարիներ առաջ կատարված հանցագործությունից հետո նշվել էր, որ Սահակյանը իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, սակայն պարզվեց, որ սպանված կինը Սահակյանի կինն է, և վերջինս սպանվել է հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսնու կողմից:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Նինել Սահակյանն սպանվել է ամուսնու կողմից՝ անկողնում պառկած ժամանակ. հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսինը, իրենց բնակարանի նկուղից վերցնելով ավտոմեքենայի ընթացամասերի համար նախատեսված բանալին, դրանով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչի հետևանքով կինը մահացել է:

Սպանության փաստով հարուցված քրեական գործով ևս դատարանը նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառել:

Նախկինում առիթներ ունեցել ենք անդրադառնալու հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց կողմից կատարված հանցագործություններին, անմեղսունակ վիճակում անձի կողմից ծանր հանցագործություն կատարվելուց հետո նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունները փաստել են, որ իրավախախտում կատարելիս, ինչպես նաև փորձաքննության ժամանակ, անձը չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը:

Այնինչ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք պետք է գտնվեն Առողջապահության նախարարության հսկողության ներքո, որպեսզի նախևառաջ նրանց ընտանիքիների անդամների և հարազատների կյանքը վտանգի չենթարկվի: