ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ

Լուրեր

21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
Բոլորը

Եվրախորհրդի անդամ Էմանուիլ Ֆրակոս Ֆրակուլիսը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ նամակով դիմել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ առաջարկելով զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ:

«Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում