«Ուզում եմ քնել, Դուք ինձ խանգարում եք». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ իր՝ «եթե քննությունը հունվարին լինի, կորուստդ կվերադառնա՞» արտահայտության մասին հարցին ի պատասխան

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

ԵՊՀ ուսանողուհի Կարինե Գաբրիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով երեկ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ առցանց հանդիպումից։

Կարինե Գաբրիելյանը գրել է. «Խաղաղ պայմանները համեմատելով պատերազմական իրավիճակի ու երկրում հաստատված ռազմական դրության հետ, ռեկտորն ասում է. «եթե սովորական ժամանակ մարդ մահանար, դուք գալու ասելու էիք քննություն չտա՞նք կամ հետաձգե՞նք, եթե քննությունը հունվարին լինի, կորուստդ կվերադառնա՞»…

Ուսանողներից մեկը նշեց, որ իր խնայողությունները փոխանցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամին, այդ պատճառով չի կարողացել մուծել վարձը, և ռեկտորը պատասխանում է. «մեր հաշվին Արցախին լավություն եք անում, ես հաստատ մեկի (ԵՊՀ֊ի) հաշվին՝ մյուսին (Արցախին,զինվորին) լավություն չէի անի»…

Նորից կարդացեք վերջին տողերը, Մայր բուհի առաջին դեմքի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի խոսքերը»։

Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ռեկտորի պաշտոնակատարից։ Գեղամ Գևորգյանը, լսելով մեր հարցն, ասաց.

«Հանդիպում եղել է, քննարկում եղել է, իմ մտքից հատված է վերցված»։

Երբ առաջարկեցինք ամբողջական միտքը փոխանցել, Գեղամ Գևորգյանն ասաց. «Ես գիշերային հերթապահությունից եմ եկել, ուզում եմ քնել, Դուք ինձ խանգարում եք»։

Նարեկ Կիրակոսյան