Ճիշտ չէ հակադրության տանել մեզ ու «Ծառուկյան» դաշինքին. Արամ Սարգսյան

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

«Ելք» դաշինքը պարտավոր է մասնակցել Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի առաջադրման որոշմանը:

«Ուզում  ենք ցույց տալ, որ մենք ընդդիմություն լինելով կարող ենք մեզ վրա վերցնել պատասխանատվություն իշխանություն դառնալու: Մենք ունենք թե՛ մարդկային, թե՛ մտավոր ռեսուրսներ, թե՛ ծրագրային նպատակներ, որոնք շատ ավելի իրատեսական են, քան այս Ազգային ժողովում կառավարության ներկայացրածը»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ըստ ընդիմադիր պատգամավորի՝ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու որոշումը դրական ազդեցություն է ունենալու դաշինքի համար:

Հարցին՝ գուցե այդ բանակցություններից ի վերջո պարզվի՝ ընդդիմադիր է «Ծառուկյան» դաշինքը, պատգամավորը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ արժանի ուժ ենք իշխանությանը փոխարինելու: Իսկ ով է ընդդիմադիր, ով՝ ոչ, պետք է ինքն ապացուցի»:

Արամ Սարգսյանը խուսափեց նշել՝ «Ծառուկյան» դաշինքն իր կարծիքով ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, այդուհանդերձ նկատեց՝ «Հայաստանի օրենքներով ընդդիմադիր են»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: