Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն. Էրդողանը՝ Թրյուդոյին

Լուրեր

19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ. տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկու առաջնորդները քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը:

Էրդողանը նշել է, որ «Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»: Նշվում է նաև, որ վարչապետ Թրյուդոյի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետներն է հնչեցրել:

Անցած շաբաթ Կանադան սառեցրել էր այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: