Ավելի լավ է լինեմ Ադրբեջանի «ամենասև ցուցակում». ՌԴ Պետդումայի պատգամավոր Միլոնովն արձագանքել է ԼՂ այցի պատճառով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուն

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը  ФАН-ին տված հարցազորւյցում ադրբեջանական իշխանությունների կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը համարել է խորհրդանիշն այն բանի, որ ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իրեն ներառել է այդ ցուցակում, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը Ղարաբաղ:

«Եթե դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել՝ ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,- նշել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը լավ կլինի, որ «ուշքի գա»:

«Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է համաշխարհային հանրության անդամ լինել, չպետք է իրեն այդպես պահի: Եվ եթե նույնիսկ ձախ ուսին նստած են «Իսլամական պետության» գրոհայինները և պարոն Էրդողանը, պարոն Ալիևը չպետք է իրեն պահի այնպես, ինչպես մի մարդ, որը մեկընդմիշտ իր անունը կմտցնի ադրբեջանական պատմության սև ցուցակներում: Չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին դրդում է դեպի հակամարտություն, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- ընդգծել է ռուս պատգամավորը և հույս հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ԼՂ-ում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում կկայացնեն:

«Նրանք կարող են ինձ ցմահ գրանցել այդ ցուցակում, կարևորն է այն, որ իրենք այդ ցուցակներում չներառեն մահացած խաղաղ բնակիչներին: Իսկ նրանք հենց դա էլ անում են: Նրանք պատերազմ են վարում, նրանք մարդասպաններ են, և մարդկանց արյունը նրանց ձեռքերի, նրանց խղճի վրա է»,-մեկնաբանել է Միլոնովը:

Այս պահին պատգամավորը հումանիտար նպատակներով գտնվում է Ստեփանակերտում: