Պուտինը պատժո՞ւմ է Էրդողանին․ թուրքական նռան ու մանդարինի մուտքը Ռուսաստան արգելվել է

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ռուսական Տուապսեի նավահանգստում Թուրքիայից ժամանած նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզորի» հարավային միջմարզային վարչությունը հայտնաբերել է ողջ վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան միջերկրածովյան մրգային ճանճ։ 21․808 տոննա կշռով նռան այս խմբաքանակի մուտքը Ռուսաստան արգելվել է։

Այսօր ավելի վաղ էլ տեղեկություններ հայտնվեցին, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի մուտքը Տուապսեի ու Նովոռոսիյսկի նավահանգիստներ։

Որքանո՞վ է պատահական թուրքական մթերքների մուտքի խոչընդոտումը Ռուսաստան՝ դժվար է ասել։ Սակայն ուշագրավ է, որ որոշ ռուսական  լրատվականներ այս արգելքը կապեցին ՌԴ արտգործնախարար Լավրովի  հայտարարության հետ, թե Ռուսաստանը երբեք Թուրքիային չի որակել որպես ռազմավարական դաշնակից։

Բացի այդ՝ նույն հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե արցախյան հարցում համաձայն չեն Թուրքիայի բարձրաձայնած դիրքորոշման հետ,  մասնավորապես՝ այն հարցում, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում:

Այս հայտարարություններից, թերևս, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան և Ռուսաստանը չեն կարողանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր հայտարարի գալ։

Հիշելով պատմության նախորդ դրվագները՝ կարելի է գրեթե վստահաբար ասել, որ թուրքական մթերքներում իրար հետևից միջերկրածովյան մրգային ճանճի հայտնաբերումն այնքան էլ պատահական չէ։

Այսպես՝ Ռուսաստանը նման տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ նաև 2015 թվականին, երբ թուրքական կործանիչը Սիրիայի սահմանին ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ և երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, մասնավորապես՝ սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը երկիր։ Արգելքը ներառում էր բանջարեղեն, մրգեր, մսամթերք:

Այն ժամանակ արգելվեց նաև ռուս զբոսաշրջիկների այցելությունը Թուրքիա, ինչը մեծ տնտեսական վնասներ հասցրեց Թուրքիային։

Տաթև Ֆռանգյան