Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունից։

«1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության ու տնտեսական փոխգործակցության կայացման ուղղությամբ, ամեն անգամ, սակայն, բախվելով թուրքական իշխանությունների ամենատարբեր խոչընդոտներին ու ապակառուցողական կեցվածքին։ Ավելին, որպես բարի կամքի դրսևորում, հայկական կողմը, սկսած 1993 թվականից, միակողմանի թույլատրել է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան՝ հակառակ դիրքորոշմանն արժանանալով Թուրքիայի կողմից։

Այսօր, երբ Թուքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, երբ անթաքույց հրահրում ու ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։

Միաժամանակ հայաստանյան գործարարներին ու պետական համապատասխան գերատեսչություններին կոչ եմ անում ժամանակավորապես կասեցել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։