Թուրքիան պատրաստվում է փորձարկել ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգերը

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիան ծանուցագրեր է տարածել այն մասին, որ սահմանափակում է իր երկրի օդային ու Սևծովի ջրային տարածքների հասանելիությունը՝ կրակային փորձարկումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ։

Փորձարկումները, հնարավոր է, տեղի ունենան արդեն այս ուրբաթ՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հրթիռային համակարգերը նկատվել էին տարածք տեղափոխելու ժամանակ:

Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումը, ըստ ամենայնի, կխորացնի լարվածությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որը դեմ էր արտահայտվել համակարգի գնմանը՝ պատճառաբանելով, որ այն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ, գրում է Reuters-ը:

Հիշեցնենք՝ S-400 համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը Մոսկվան և Անկարան կնքել են 2017 թվականին, ընդ որում՝ այն ձեռք բերելու համար Անկարան նաև վարկ էր ստացել Մոսկվայից։ Այս համակարգերը կարող են թիրախավորել ռազմական օդանավեր և բալիստիկ հրթիռներ։

Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները մտավախություն ունեն, որ եթե Անկարան միաժամանակ ձեռք բերի ռուսական համակարգերը և ամերիկյան նոր կործանիչները, ռուսական կողմն այդ կործանիչներն ուսումնասիրելու և թիրախավորելու հնարավորություն կստանա։

Տաթև Ֆռանգյան