Աթենքից հետևում ենք զարգացումներին, մեզ շատ մտահոգում են հրադադարի խախտումները․ Հունաստանի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում լարման կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: Նման տեսակետ հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դենդիասը նշեց, որ Աթենքից ուշադիր հետևում են զարգացումներին, ողջունում են կրակի դադարեցման բանակցությունները Մոսկվայում:

«Մեզ շատ մտահոգում են այդ պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում»,- ասաց նախարարը:

Դենդիասը հիշեցրեց, որ Հունաստանն այս կապակցությամբ ի սկզբանե բարձրացրել է իր ձայնը:

«Մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ-ի արձագանքը՝ տևական հրադադարի և խաղաղ լուծման կոչ անելով՝ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաև առաջարկեցինք, որ ԵՄ-ն կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,- ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի չհիմնավորված պնդումներին, մեղադրանքներին՝ հիշեցնելով, որ Հունաստանը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին:

Մանրամասները՝ տեսանյութում: