Ահաբեկիչները մտան Ռուսաստան․ եթե նրանք չոչնչացվեն, մեծ վտանգներ կլինեն․ Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ

 

-Արցախում պատերազմի բռնկումից ի վեր արդեն երկրորդ անգամ Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեզոքացրել են ահաբեկչական խմբավորման անդամների, որոնք Վոլգոգրադում ծրագրել էին ահաբեկչություն, մինչ այդ Գրոզնիում էր կանխվել ահաբեկչություն։ Տիկի՛ն Դիլբարյան, կարելի՞ է ասել՝ ահաբեկիչները մտան Ռուսաստան, որն արդեն համտեսում է Թուրքիայի աճեցրած դառը պտուղները։

-Միանշանակ։ Փաստորեն արագ իրականացան այն փորձագիտական վերլուծությունները և հավաստումները, որ ըստ էության՝ պատերազմը մղվում է ո՛չ միայն Արցախի ու Հայաստանի դեմ, և ո՛չ միայն «հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության», այլ սա պատերազմ է հանուն Թուրքիայի ազդեցության աճի։ Եվ բերված ահաբեկիչների ու նրանց գործողության արդյունքում իրենք զոհեր ունեն նաև «Ռոսգվարդիայում»։ Հատուկ ծառայությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչ այս դեպքերը տեղի են ունեցել Հյուսիսային Կովկասի մահմեդական ժողովուրդների հատուկ հավաքներ, որտեղ նշվել է՝ եթե Ռուսաստանը Հարավային Կովկասում չկարողացավ իր դիրքերը հաստատել, ապա ժամանակն է արթնացնել Հյուսիսային Կովկասը։ Իսկ Հյուսիսային Կովկասի հետ զուգահեռ ծրագիրը միանշանակ է՝ եթե խոսքը գնում է համաթուրքական պետության մասին, ապա երևի թե միամտություն էր կարծել, որ դա տեղի չի ունենա։

-Ըստ Ձեզ՝ Ռուսաստանում արդեն սպասո՞ւմ էին այս ահաբեկիչներին։

-Ես կարծում եմ՝ Նարիշկինի հայտարարությունը, որ չորս թե հինգ օր առաջ էր եղել, նշանակում է, որ իրենք ունեն ուղղակի օպերատիվ հետախուզական տվյալներ և ի դեպ, Ռազման Կադիրովը նշեց Գրոզնիի դեպքի հետ կապված, որ ահաբեկիչները վաղուց էին ներթափանցել, բայց ծրագիր չունեին, և սպասում էին այդ ծրագրին։ Այսինքն՝ կարծում եմ ՌԴ հատուկ ծառայություններն իրենց տեղեկատվությունը ներկայացրել են բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, բայց իշխանության գործողությունները ակներև չեն։

-Ի՞նչ պետք է անի Ռուսաստանն այս պարագայում, որն ակնհայտորեն դժգոհ է Թուրքիայի բերած ահաբեկիչներից։ Ի՞նչ ենք սպասում այդ երկրից։

-Արցախի ղեկավարն ու մեր շատ գործիչներ խոսեցին հակաահաբեկչական դաշինք ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ շատ ճիշտ պետական որոշում կլիներ, եթե իսկապես այդ դաշինքը ձևավորվեր։ Ահաբեկիչներն ամենից առաջ պետք է ոչնչացվեն այն տեղում, որտեղից սկսելու են իրենք ներթափանցել տարբեր ուղղություններով։ Մի քանի հազարի հասնող ահաբեկիչների հիմնական նպատակը Արցախում կամ մեր սահմաններում կռվելը չէ, նրանք ունեն հեռահար նպատակներ, և եթե նրանք համախումբ չոչնչացվեն, ապա Ռուսաստանի համար կարող են վտանգները շատ մեծ լինել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան