Չինաստանի ղեկավարը պատերազմի պատրաստ լինելու կոչ է արել

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Գուանդուն նահանգում տեղակայված ռազմաբազա այցի ընթացքում հայտարարել է, որ զինվորները պետք է «իրենց ջանքերն ուղղեն պատերազմին պատրաստ լինելուն»։

Չորեքշաբթի Շենչժեն նահանգում տոնական միջոցառումներ են անցկացվել՝ այդ տնտեսական գոտու հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ։ Տոնակատարությունը հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չինաստանի բանակի ծովային հետևակայինների կորպուսի ստուգումներն անցկացնելիս Սի Ցզինպինը հիշեցրել է, որ զինծառայողները պետք է լինեն բացարձակ անձնուրաց, հուսալի ու անթերի։

«Դուք պետք է կենտրոնացնեք ձեր բոլոր մտքերն ու ուժերը՝ պատերազմին նախապատրաստվելու համար ու լինեք բարձր մարտական պատրաստվածության վիճակում»,- հայտարարել է ՉԺՀ ղեկավարը։

Նա նաև ծովային հետևակայինների կորպուսն անվանել է չինական բանակի էլիտար ստորաբաժանում, որը կոչված է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու շահերը։

Տաթև Ֆռանգյան