ՀՀ ՄԻՊ աշխատանքը՝ որպես միջազգային առաջատար փորձի օրինակ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-16-ը Թունիսում միջազգային բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ներկայացրել է Եվրախորհրդի կողմից լավագույններից ճանաչված Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի hանրային կապերի բաժինը:

Արման Թաթոյանը հատկապես անդրադարձել է կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման վայրեր այցերի պլանավորման, դրանց իրականացման մեթոդները, կալանավորների ու դատապարտյալների հետ առանձնազրույցների վարման կարգը և այլն:

Եվրոպայի խորհրդի կողմից արաբախոս երկրների համար կազմակերպված համաժողովին ներկայացվել է Սլովենիայի, Սերբիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի ու Ֆրանսիայի փորձը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները գնահատվել են բարձր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համաժողովի մասնակից այլ երկրների կողմից այն ուսումնասիրելու և տեղայնացնելու ուղղությամբ։

Թունիսի Հանրապետությունում կատարած այցի ժամանակ Արման Թաթոյանին միջազգային համաժողովի մասնակից մի քանի ներկայացուցիչների հետ ընդունել է երկրի նախագահ Բեջի Կաիդ Էլ Սեբսին։ Վերջինս կարևորել է խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում փորձառու կառույցների հետ համատեղ աշխատանքը։