Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան. Սերժ Թանկյան
Քաղաքականություն
15.10.2020 | 12:30«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին՝ կոչ անելով միանալ ագրեսիան դատապարտող միջնորդագրերին․
«Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գոտու է վերածվել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։