«Գյոթե կենտրոնը» գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է. Լ. Մկրտչյան

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը:  Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  բացման խոսքում վստահություն է հայտնել, որ «Գյոթե կենտրոնի» բացումից հետո  հայ-գերմանական  կրթամշակութային  համագործակցությունը նոր թափ կստանա. «Գյոթեի կենտրոնի բացումը  մեզ համար  սպասված էր: Գերմանիայի քաղաքակրթական ներկայությունը Հայաստանում շատ հստակ է, և մենք լայնորեն օգտվում ենք համագործակցության այս ուղղությունից։ Այդ ամենի վկան այն երեխաներն են, ովքեր դպրոցներում ուսանում են գերմաներեն: «Գյոթե կենտրոնը» գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է, որը նրանց հնարավորություն կտա կատարելագործել իրենց գիտելիքները՝ մասնակից դառնալով կենտրոնի կողմից առաջարկվող նոր ծրագրերին: Մենք կարևորում ենք գերմաներենի տարածումը և զարգացումը, քանի որ ի դեմս Գերմանիայի Հայաստանն ունի մեծ բարեկամ»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ խորհրդային տարիների գերմաներենի ուսուցման ավանդույթները պետք է պահպանվեն և նոր մակարդակ ստանան:

Բացման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կենտրոնի բացումն  ավելի լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման համար. «Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաներից մեկը և խորհրդանշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։

Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։ Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար:»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Միջոցառմանը մասնակից  Գյոթե  ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը, ով առաջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականի հունիսին և  տպավորված էր Հայաստանով, նշել է, որ Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը  Բունդեսթագի որոշմամբ   ֆինանսավորվում  է ԳԴՀ կառավարության կողմից. «Գյոթե ինստիտուտի նպատակն է ավելի հասանելի դարձնել Գերմանիայի մշակույթն ու լեզուն, ինչով մենք զբաղվում ենք մոտ 100 երկրում եղած 159 ինստիտուտների միջոցով։ Հայաստանում ևս կան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է գերմաներեն:  Դրանցից երկուսը Գյոթե ինստիտուտի հոգածության ներքո են գտնվում»,- նշել է Գյոթե ինստիտուտի նախագահը։

 Հավելենք, որ նորաբաց Գյոթե կենտրոնը մեկ հարկի տակ  է միավորել գերմանական մշակութային նախաձեռնությունները. գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող գերմաներենի ուսուցման կենտրոնը։ Գյոթեի կենտրոնի բացման հանդիսավոր  արարողությունն ուղեկցվել է  «Երևան՝ իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը և ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։