Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ՀՀ տարածքում ադրբեջանական անօդաչուի հարվածի հետ կապված․ Զայնետդինով

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական անօդաչուի հարվածի հաղորդումների հետ կապված։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

«Ներկա պահին հայկական կողմից դիմում չի եղել»,- ասել է Զայնետդինովը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ անօդաչուի հարվածից վիրավորվել է 14-ամյա երեխա: