Եթե 15 թվի վիճակին ենք գալիս, ուրեմն կբոցավառենք ամբողջ Անդրկովկասը․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Factor.amի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

Այսօր երկու կարևոր հայտարարություն եղավ, մեկը՝ Մոսկվայից, երկրորդը՝ Երևանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ ասելով՝ Ադրբեջանը հասել էր նրան, որ հայ ժողովրդին դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունն է՝ տարածքներ հանձնվելու էին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, և մեր կառավարությունը հրաժարվել է այդ առաջարկից։ Իսկ դրանից ժամեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ ՌԴ-ն համամիտ չէ Թուրքիայի այն դիրքորոշմանը, որ Արցախի հարցը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։ Լավրովն ասաց, որ քաղաքական կարգավորման տարբերակ կա «Սեղանին են դրված համանախագահների հետևյալ առաջարկները՝ առաջին փուլում Արցախին հարակից 5 շրջան ազատվում է, մյուս 2 տարածքները պահպանվում են երկրորդ փուլի համար, և հենց երկրորդ փուլում որոշվում է Արցախի կարգավիճակը։ Առաջին փուլում արգելաբացվում են կոմունիկացիաները՝ տնտեսական, տրանսպորտային ուղիները, և խաղաղապահներ են տեղակայվում, որպեսզի ռազմական գործողություններ չլինեն։ Այս պայմանավորվածությունները քննարկվել են վերջերս, որոնք կողմերը լրջորեն ընկալել են»։

– Պարո՛ն Շիրինյան, արդյո՞ք Լավրովի բերած կետերը ընդունելի են, և արդյո՞ք պետք է վարչապետի ուղերձը դիտարկել պատասխան առաջարկին։

– Իհարկե՝ պատասխան է։ Կոմունիկացիաներն այս պարագայում բացվում են այն օրը, երբ Հայաստանն էլ չի լինում։ Հիմա ուժեղ Հայաստանից չի կարող պոկել, թուլացած Հայաստանից չի պոկելո՞ւ։ Վերջացած է, աղբանոցում է այդ առաջարկը։ Ով ինչ ուզում է՝ առաջարկի, դա չի կարող լինել։ Եղե՞լ է այդպիսի բան, որ բանակը տիրի, դու տաս հետ, իրենք գան նստեն։ Այսինքն՝ ռազմի դաշտում հաղթել չեն կարող, գալիս են ուրիշ ձևով հետ են վերցնում ուրիշի տարածքը։ Ուրեմն՝ սա աբսուրդ բան է։

Հիմա ես հենց Լավրովին հարց ունեմ․ էս դեպքում նշանակում է՝ ինքն իմացել է, որ թուրքական զորամաս է մտնում Նախիջևան, բայց ձայն չի հանել։ Էս պարագայում իրենք խախտել են Մոսկվայի դաշնագրով իրենց վերապահված պարտավորությունները։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանի գեներալիտետն այս հարցը փակելու է և իրենց հարց են տալու՝ ինչո՞ւ չտեսան այդ զորքերի ներս մտնելը։

Որևէ պարագայում այդ առաջարկն ընդունելի չէ, դա բացառված բան է, ով ուզում է՝ լինի առաջարկողը։ Էս պարագայում մենք ունենք մի դիրքորոշում, իմ կարծիքն է՝ բոցավառելու ենք Անդրկովկասը, եթե այդ պայմանները չեն փոխվել, բոցավառելու ենք, եթե մենք 15 թվի վիճակի ենք գալիս, ուրեմն թող մեռնեն բոլորը մեզ հետ և վերջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան