ԼՂ հակամարտության  գոտի տեղափոխված սիրիացի զինյալների շարքում կորուստների թիվն արագ աճում է․ զինյալները ցանկանում են վերադառնալ․ The Wall Street Jounal

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Jounal-ը։ 

Ինչպես ասվում է հոդվածում, «Սիրիայում զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ Թուրքիայի  հետ դաշինքով մասնակցում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև մարտերին»։ Հրատարակչության տվյալների համաձայն՝ ևս հարյուրավոր զինյալներ են պատրաստվում տեղափոխման։ Պարբերականին նման տեղեկություն են հայտնել Սիրիայում լրատվական գործակալության երկու աղբյուր, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ։

Հուլիս ամսից «Սիրիայի ապստամբ խմբավորումների շրջանակում սկսվել են տեղեկություններ տարածվել այն մասին, որ Թուրքիան զինյալներ է հավաքագրում ռազմական գործողություններին մասնակցելու համար»։ Սեպտեմբերի կեսերից սկսվել է Սիրիայից զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ 100 հոգուց բաղկացած խմբերով։ Զինված խմբավորումների հետ կապ ունեցող թերթի աղբյուրը նշում է, որ հարյուրավոր զինյալներ են տեղափոխվել, սակայն տասնյակներն էլ  վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից»։

Հոդվածում մեջբերվում է սիրիացի ապստամբի խոսքը, որը հայտնում է, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ժամանած զինյալներին վճարում են ամսական 2000 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ «սիրիացի զինյալների շարքում կորուստների թիվն արագ աճում է․ շուրջ 200 զինյալ արդեն խնդրել է վերադառնալ»։

Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիան Ադրբեջանում երկշաբաթյա զորավարժություններ է իրականացրել ու Ադրբեջանի իշխանություններին է տրամադրել հարվածային անօդաչուներ։ Թուրքիան, ԱՄՆ ՊՆ տվյալների համաձայն, ավելի վաղ կազմակերպել է Սիրիայից շուրջ 5000 զինյալի տեղափոխումը Լիբիա։

«Լիբիա կամ Ադրբեջան ուղարկվելն արդեն դարձել է նորմալ երևույթ»,- հայտնել է թերթի աղբյուրը։ «Մարդկանց համար արդեն միևնույնն է, թե ինչի համար կամ ում դեմ են պատերազմում, այժմ նրանց միայն փողն է հետաքրքրում։ Նրանք կգնան այնտեղ, որտեղ կա փող»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան