«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան ու մեկնել Արցախ

Լուրեր

13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
Բոլորը

«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։

 

«Այսօր պատերազմական գործողություններ են ընթանում նաև տեղեկատվական դաշտում, ու հակառակորդի կողմից փորձեր են կատարվում մոլորեցնելու համաշխարհային հանրությանը։ Լիահույս ենք, որ հրավիրված լրագրողների հրապարակումների միջոցով միջազգային հանրությունը կտեղեկանա կատարվածի մասին, հաղորդակից կլինի իրականությանն ու մարդկային պատմություններին», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Նա նաև հավելել է, որ անկախ հանգամանքներից իր պարտքն է համարում հնարավոր բոլոր միջոցներով ու կապերով երկրին ծառայելը այս բարդ ժամանակներում։

 

Տեղեկացնենք, որ լրատվամիջոցները ժամանել են Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և սպասվում են համալրումներ։ Հակառակորդի ագրեսիայից նրանց պաշտպանելու համար լրատվամիջոցների ու լրագրողների անունները չեն հրապարակվի։ Նշենք, որ լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA)-ի հետ գործընկերությամբ, այս կառույցի էթիկական կանոնների և քաղաքականության պահպանմամբ։