Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի խախտումները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածության խախտումները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես վոն դեր Մուլը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դատապարտում ենք շարունակվող բռնությունը՝ որ կողմից է այն լինի, և կոչ ենք անում կողմերին վերջ դնել դրան»,- ասել է նա։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Փարիզը ողջունում է մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։

«Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հետևեն արդեն ձեռք բերված պայմնավորվածություններին, ինչը թույլ կտա հասնել ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը»,- ասել է նա։

«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն վերահսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: Ադրբեջանական կողմը, սակայն, պարբերաբար խախտում է այդ համաձայնությունը։