Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալել է բնակավայրից հեռու գտնվող երեխաների

Լուրեր

28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ժամանակավորապես իրենց բնակության վայրից հեռու գտնվող ավելի քան 80 երեխաների և նրանց ծնողների։

«Գրադարան այցի ընթացքում երեխաները ծանոթացան գրադարանի ստեղծման պատմությանը, խոսվեց գրքի և ընթերցանության կարևորության ու նշանակության մասին։ Գրադարանի հեքիաթի սրահում դերասան Ստեփան Շահինյանը ներկաների համար պատմեց «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։ Երեխաները խոսեցին իրենց սիրելի գրքերի ու հեղինակների մասին, մասնակցեցին գրական և երաժշտական ամենատարբեր վիկտորինաների, դիտեցին մուլտֆիլմ։ Գրադարանի երաժշտական սրահում էլ երեխաները ունկնդրեցին վինիլային սկավառակների վրա պահպանված երաժշտություն, երգեցին ու պարեցին ազգային երգերի ներքո։

Սա բնակավայրից հեռու գտնվող երեխաների` Խնկո Ապոր անվան ազգային մանկական  գրադարան երկրորդ այցն էր։ Հոկտեմբերի 5-ին գրադարան էին այցելել ևս 20 երեխա։ Առաջին խմբի այցի ժամանակ երեխաները նաև ունկնդրել էին մանկագիր Սուրեն Մուրադյանի «Արջուկ-լրջուկը» հեքիաթը։

Մինչ երեխաները մասնակցում էին շրջայցին, նրանց ծնողների հետ աշխատանք էին տանում հոգեբան Նարինե Իսրայելյանը և քոուչ, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա Կարսենցը։ Վերջինները զրուցել են նաև երեխաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնած ծրագիրը լինելու է շարունակական»,- ասված է գրադարանի  տարածած հաղորդագրությունում: