Թրամփի լռությունը Լեռնային Ղարաբաղի հարցով ազդում է ամերիկահայ ընտրողների վրա․ The Hill

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լռությունը Հարավային Կովկասում ընթացող ռազմական բախումերի վերաբերյալ, մտահոգում է ամերիկահայ համայնքին, որը իր վրդովմունքն է հայտնում ԱՄՆ վարչակազմի կողմից գործողությունների բացակայության կապակցությամբ։ Այս մասին գրում է ամերիկյան The Hill-ը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ամերիկահայ 1․5 միլիոնանոց համայնքը կոչ է անում նախագահին ու Կոնգրեսին՝ դատապարտել Ադրբեջանին ԼՂ-ում մարտական գործողություններ սկսելու համար։ Համայնքը նաև վրդովված է հակամարտությանը Թուրքիայի միջամտությունից ու Անկարային չդատապարտելու՝ ԱՄՆ նախագահի ցանկության բացակայությունից։

Հոդվածում ներկայացվում է, որ հինգշաբթի Սպիտան տան հարևանությամբ հազարավոր ամերիկահայեր են հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու համար։

«Նույնիսկ մեկ թվիթ Թրամփի կողմից խաղաղության կոչով։ Մենք նույնիսկ չենք ասում կանգնեք Հայաստանի կողքին, խոսքը գնում է խաղաղության կոչի մասին։ Բայց դա էլ չի արվում»,- The Hill-ին ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Արսեն Խառատյանը։

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը մարտերից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ասել էր, որ Թրամփը պիտի հրադադարի կոչ անի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ու դատապարտի Թուրքիայի միջամտությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած Թրամփը միացել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ մարտերը դադարեցնելու կոչին, սակայն զերծ է մնացել Թուրքիային անվանել հակամարտությանը միջամտող երկիր։ Բացի այդ, Թրամփը բարելավել է հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Մենք ոգևորված ենք Բայդենի քննդատությունից Թուրքիայի միջամտության հարցով, Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում։ Մենք դա պիտի լսենք նախագահ Թրամփից։ Դա այն է, ինչին ուղղված է երկրի բոլոր հայերի ուշադրությունը »,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ այս հարցը հազիվ թե փոխի նախագահական ընտրությունների մրցավազքը, բայց հետևանքներ կունենա 2020թ․ համար։

«Որպես համախմբված քրիստոնեական համայնք՝ ամերիկահայերը կքվեարկեն իրենց հուզող հարցերի հիման վրա։ Բացի ներքին խնդիրներից՝ կարևոր է, որ թեկնածուներին ընտրում են Թուրքիայի կողմից 1915թ․ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիման վրա»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է նաև, որ ԼՂ-ում տեղի ունեցող արյունահեղությունը համախմբել է ամերիկահայ համայնքին, որը խորը կապ ունի և մեծ պատասխանատվությամբ է հանդես գալիս Հայաստանի ու հակամարտության գոտում ապրող հայերի պաշտպանության հարցում։

«Հայկական պետության գոյությունն առաջնային նշանակություն ունի, և կարծում եմ, որ հիմա այն հեշտ է ապացուցել, Հայկական պետությանը նոր ցեղասպանություն է սպառնում»,- ասել է Flarmenians.com-ի խմբագիր Դանիել Քուշակջյանը։

Հիմա հայ-ամերիկյան համայնքը նվիրատվություն է հավաքագրում ռազմական գործողություններից տուժածների համար: Նրանք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև դադարեցնել այդ երկրներին ԱՄՆ-ի ռազմական օգնության ցուցաբերումը։

Էմմա Չոբանյան