Ամերիկյան Chevron նավթային հսկան վերջնականապես հեռանում է Ադրբեջանից

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Ամերիկյան «Chevron» ընկերությունը հայտարարել է, որ լուծարում է Ադրբեջանում իր ներկայացուցչությունը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունից։

«Chevron Azerbaijan Limited-ի լուծարման հետ կապված պարտատերերի պահանջներն ընդունվում են երկու ամսվա ընթացքում»,- հայտնել են հարկային ծառայությունից։

Ներկայում ամերիկյան նավթային ընկերությունն Ադրբեջանում ոչ մի նախագծի մաս չի հանդիսանում։

Նշենք, որ Chevron-ը բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։ 2019 թվականի նոյեմբերի 4-ին ամերիկյան ընկերությունը հունգարական MOL ընկերության հետ համաձայնագիր կնքեց՝ իր և Ադրբեջանի իր ակտիվները վաճառելով 1․57 մլրդ դոլարով։ Խոսքն Ազերի-Չիրագ-Գյունեշլիում 9․57 տոկոս և Բաքու-Թբիլիսի-Ջեհյանում 8․9 տոկոս բաժնեմասերի վաճառքի մասին է։ Գործարքն ավարտվել է 2020թ․ ապրիլի 16-ին։

Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ՝ աշխարհի խոշորագույն Exxon Mobil ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Ընկերությունը 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը: Հիմա էլ, տարբեր հրապարակումների համաձայն, Exxon Mobil-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Էմմա Չոբանյան