Անկարայի ճնշմամբ Բաքուն խափանում է Արցախում ՌԴ-ի միջնորդական ջանքերը․ Վաղարշակ Հարությունյան

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի անմիջական ճնշման ներքո, խափանում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի միջնորդական առաքելությունը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այսպիսով Բաքուն փորձում է բարձրացնել Անկարայի դերը արցախյան հակամարտության կարգավորման գործում։

«Արցախում ներկայում դաժան մարտեր են ընթանում՝ չնայած ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում մարդասիրական նպատակներով հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Սա նշանակում է, որ Անկարան ամեն կերպ ճնշում է գործադրում ադրբեջանական իշխանությունների վրա, իսկ վերջիններն իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը»,- ասել է նա։

Հարությունյանը հավելել է նաև, որ Երևանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման ուղղությամբ ՌԴ-ի միջնորդական ջանքերը, ինչպես նաև իրականացնում է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նպատակով հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ՌԴ նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի ջանքերը։ Չնայած Բաքուն, խախտելով հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, շարունակում է Արցախի դեմ ագրեսիան, Երևանն իրականացնում է Մոսկվայում ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները»,- ընդգծել է Վաղարշակ Հարությունյանը։