Տաջիկստանում սկսվել են նախագահական ընտրությունները

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Հոկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 06:00-ին  Տաջիկստանում բացվել են ընտրատեղամասերը հանրապետության նախագահի ընտրությունների համար, տեղեկացնում Է korrespondent.net-ը:

Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի (ԸՀԿՀ) տվյալներով՝ երկրում բացվել են 68 ընտրատարածքներ, 3 հազար 375 ընտրատեղամասեր՝ երկրի ներսում: Եվս 39 ընտրատեղամասեր ընտրությունների օրը կբացվեն արտասահմանում:

Ընտրատեղամասերը, որոնք տեղակայված են Տաջիկստանի տարածքում, աշխատելու են տեղական ժամանակով մինչեւ 20:00-ը:

ԸՀԿՀ-ն նախագահի թեկնածու Է գրանցել գործող յոթ կուսակցություններից հինգի ներկայացուցիչներին:

Հանրապետության ներկայիս նախագահ Էմոմալի Ռահմոնը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է 1994 թվականից, նախագահի թեկնածու Է առաջադրվել իր գլխավորած Տաջիկստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից, ինչպես նաեւ Անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ Հանրապետության երիտասարդների միության կողմից: Նախագահի պաշտոնի համար նաեւ գրանցվել են կուսակցությունների առաջնորդներ՝ Ռուստամ Լատիֆզոդան՝ Տաջիկստանի ագրարային կուսակցությունից, Աբդուխալիմ Գաֆորզոդան՝ Սոցիալիստական կուսակցությունից, Ռուստամ Ռախմատզոդը՝ Տնտեսական բարեփոխումների կուսակցությունից եւ Միրոջ Աբդուլոեւը՝ Տաջիկստանի կոմունիստական կուսակցությունից: ԸՀԿՀ-ի տվյալներով՝ ձայնի իրավունք ունի 4 մլն 943 հազար 289 ընտրող:

Ընտրությունները համարվում են կայացած, եթե ընտրատեղամասեր Է ներկայացել ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Քվեարկության ընթացքը վերահսկելու են 145 դիտորդներ՝ տարբեր միջազգային կազմակերպություններից:

Ընտրությունները լուսաբանելու են տեղական եւ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 267 ներկայացուցիչներ: Տաջիկստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն քվեարկությունն ավարտվելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ վերջնական արդյունքները՝ ընտրությունների ավարտից հետո ոչ ուշ, քան երկու շաբաթ անց: