ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կմիանա «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» երթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի
Քաղաքականություն
11.10.2020 | 10:59ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կմիանա Կալիֆոռնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: Կոնգրեսականն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,- ասել է նա:
Նշենք, որ քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: