«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

«Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ» – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն՝ ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1,5 մլն հայ, և գործնականում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ էթնիկ զտման միջոցով ազատվեց հայերից: Եվ, իմիջիայլոց, կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Ահա այս պայմաններում, երբ ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած ժողովուրդը, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն:
Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը, որոնք հավաքագրվել և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար Ադրբեջան են բերվել Թուրքիայի կողմից:

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում է էսկալացիայի վտանգի մասին, եթե Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը միջազգային հանրության կողմից լուրջ չընդունվի: Նա խոսում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակի: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Էլի պետք է պատմությանը հղում անենք՝ ինչպես եղել է արդեն անցյալում:

Հայաստանի վարչապետը կոմպրոմիսի պատրաստակամություն հայտնում է, բայց հարցականի տակ է դնում՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադա՞րձ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո:

Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք: